Բարեգործական ընթրիք. «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին»
Տեսանյութեր«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը նախաձեռնում է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք, որից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին:
Ինչպես տեղեկանում ենք Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, բարեգործական ընթրիքը տեղի կունենա ապրիլի 14-ին «ԱրմԱս» գինու գործարանում: Երեկոյի հյուրերի համար զբոսավարի ուղեկցությամբ կկազմակերպվի շրջայց գործարանի արտադրական տարածքում. սկսնակ կին գործարարների արտադրանքների ցուցահանդես-վաճառք:
Ընթրիքը կուղեկցվի ETHNO COLORS բենդի էթնիկ հայկական և ժամանակակից պարային կատարումներով, կայացած և սկսնակ կին գործարարների ելույթներով, վիճակահանությամբ կխաղարկվեն նվերներ:
Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել սույն տոմսը: Մեկ տոմսի արժեքը՝ 1 մլն ՀՀ դրամ, որը կփոխանցվի ՀՀ մարզերում գործունեություն ծավալող որևէ սկսնակ կին գործարարի:
Տեղերը սահմանափակ են: Հիմնադրամից խնդրում են տոմսերը ձեռք բերել մինչև ապրիլի 10-ը:
Տոմսերը ձեռք բերելու համար զանգահարել 044 444 761 հեռախոսահամարով կամ նամակ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Բարեգործական ընթրիքը լուսաբանվելու է «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից: