Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
ՏեսանյութերՀատված՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի խոսքը՝ Ոտնլվայից հետո․
«Մեր երկրում այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո։
Սերը ճանաչեցնում է Աստծուն և ճանաչվում ես Աստծո կողմից։
Եթե սեր չունես, զինվորական ծառայությունդ հոգնություն ու դժբախտություն է, անիմաստ է, բովանդակություն չունի։
Իսկ եթե սեր ունես, դու էլ մեր Տիրոջ նման քեզ կընծայես այն արժեքի համար, որի մեջ և որի համար ապրում ես»։
Ավելին՝ տեսանյութում։