Թուրքիայում ընդդիմադիր քաղաքական գործիչը մահացել է հաղթանակը տոնելու ժամանակ պատշգամբի փլուզման հետևանքով (տեսանյութ)
ՏեսանյութերԹուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Փալազը մահացել է կուսակցության հաղթանակի բուռն տոնակատարությունների ժամանակ պատշգամբի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կուսակցության հաղորդագրությունը։
Դեպքը տեղի է ունեցել Դենիզլի նահանգի Տավաս շրջանում։
IHA գործակալությունը պարզաբանում է, որ պատշգամբը, որում աջակիցների ամբոխի աչքի առաջ նշվել է կուսակցության հաջողությունն ընտրություններում, հանկարծակի փլուզվել է։ Փալազի հետ միասին հոսպիտալացվել է ևս ութ մարդ, սակայն պաշտոնյայի կյանքը փրկել չի հաջողվել։
Ձայների 99,9%-ի հաշվարկների արդյունքների հիման վրա Ժողովրդահանրապետական կուսակցությունը կղեկավարի 35 քաղաքներում։
Մինչ այս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Մեհմեդ Ուչումը հայտարարել էր, որ Թուրքիան չի պատրաստվում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։ 2023 թվականի հունիսի 1-ին Էրդողանը քվեարկության երկու փուլից հետո ճանաչվեց նախագահական ընտրությունների հաղթող։