Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին պատմել է, թե ինչու գնաց այդ քայլին. ով է նա (տեսանյութ)
ՏեսանյութերՄարտի 7-ին Կառավարության շենքի մոտ բենզինով ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին 75-ամյա Ժորա Մալոյանն է, ով ArmLur-ի հետ զրույցում ասել է, որ ինքը գիտնական, գյուտարար է։
Նրա խոսքով՝ իրեն թույլ չեն տալիս ազգը փրկել Էներգետիկ ճգնաժամից, Հայաստանին սպառնացող վտանգներից։ Ժորա Մալոյանը բողոքում է, որ լրատվամիջոցները հրաժարվում են իրենից հարցազրույց վերցնել, ուստի ինքնահրկիզման փորձը իր ձայնը լսելի դարձնելու նպատակ է ունեցել։