Հայաստանում ԵՄ առաքելությունը սահմանամերձ շրջաններում 2000 պարեկություն է իրականացրել
ՀասարակությունՀայաստանում ԵՄ առաքելությունը հայտնել է, որ այսօր 2000-րդ պարեկությունն է իրականացրել հանրապետության սահմանամերձ բնակավայրերում։
«Առաքելությունը մշտադիտարկում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և հաշվետվություններ կազմում։ Մենք պարեկություն ենք իրականացնում Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունիի և Իջևանի 6 առաջապահ հենակետերից»,- ասված է առաքելության Х-ի միկրոբլոգում: