Բնակարանի վարձի փոխհատուցում կտրվի Էրեբունիում փետրվարի 5-ի պայթյունից տուժած 7 ընտանիքի
ՀասարակությունԷրեբունի վարչական շրջանում փետրվարի 5-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ ընտանիքի Երևանի քաղաքապետարանը կտրամադրի բնակարանի վարձի փոխհատուցում՝ 300 հազարական դրամի չափով:
Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Քաղաքային իշխանության նախաձեռնությունը միաձայն հաստատվել է Երևանի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված՝ քաղաքապետին կից գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի նիստում:
Նիստի ընթացքում վարչական շրջանների աշխատակազմերի կողմից ներկայացվել է ու հավանության է արժանացել սոցիալական աջակցության ընդհանուր 12 ծրագիր: Խորհրդի նախագահ, քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն ընդգծել է սոցիալական ծրագրերի կարևորությունն ու նշել, որ համայնքը շարունակաբար պետք է լինի իր բնակիչների կողքին: