Մենք հարվածներ կհասցնենք մեզ վրա հարձակվող ցանկացած պետության տարածքին․ Իսրայելի ՊՆ ղեկավար
«Եթե Իրանը հարձակվի մեզ վրա, մենք պատասխան հարված կհասցնենք»։
Ինչպես հաղորդում է Times of Israel-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
Նա հայտարարել է, որ իր երկիրը ներկայումս մի քանի ճակատներից ենթարկվում է հարձակման, բայց եթե որևէ ուժ պատրաստի հարձակման պլան, համապատասխան հակամիջոցներ կձեռնարկվեն։
«Այդ դեպքում մենք շատ վճռական կարձագանքենք։ Ավելի ճիշտ՝ հարվածներ են հասցվելու մեզ հակառակորդ ցանկացած պետության տարածքին։ Մենք դրա համար անհրաժեշտ ռազմական ներուժ ունենք։ Իսրայելի բանակը չափազանց ուժեղ է։ Թշնամին երբեք չգիտի, թե ինչ անակնկալներ ենք պատրաստում իր համար»,– ասել է նա։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու