Կինը վերամիավորվել է ընտանիքի հետ առևանգումից 52 տարի անց
ԱյլԿոլումբիայի բնակչուհին 52 տարի անց գտել է իր հարազատներին։ Նրան առևանգել էին հայրենի քաղաքից 4 տարեկանում, և սոցիալական ցանցերն օգնել են կնոջը վերամիավորվել ընտանիքի հետ։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աուրա Գերերո Լեոն չորս տարեկան է եղել, երբ նրան առևանգել են Բոգոտա քաղաքի փողոցից, հանցագործներն ընտանիքից փրկագին չեն պահանջել, երեխային տարել են այլ շրջան և թողել փողոցում։ Աղջկան որդեգրել է մի ընտանիք, որը երկար ժամանակ փնտրում էր նրա իսկական ծնողներին, բայց չէր կարողանում գտնել նրանց։
Նրա մայրն ու հայրը նույնպես երկար տարիներ փնտրել են առևանգված դստերը, իսկ նրանց մահից հետ կոլումբիացի կնոջ կրտսեր եղբայրն է սկսել որոնումները: Սոցիալական ցանցերից մեկում նա նկատել է կնոջ լուսանկար, որը զարմանալիորեն նման էր իր մորը, նրանց միջև նամակագրություն է սկսվել, եղբայրն ու քույրը վերականգնել են կորցրած կապը և որոշել վերամիավորվել։
56-ամյա կինը ժամանել է Բոգոտա, որտեղ առաջին անգամ տեսել է իր եղբորորդուն ու մյուս հարազատներին։
«Այս տարին աներևակայելի առանձնահատուկ է լինելու, քանի որ Աուրան այստեղ է, և մենք նորից միասին ենք»,- ասել է քրոջը գտած տղամարդը: