Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդի քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է 16-ամյա երեխայի մարմին
Արտակարգ ՊատահարSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ «Ալավերդի» բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ալավերդի համայնքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած երեխայի մարմին։
Նշված հասցե են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանությաբ Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 16-ամյա Ժ․ Ծ․-ն է: Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչակա բաժին, որտեղ «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։