Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է քարով բարձված «ԶԻԼ»-ին
ԲլոգոսֆերաԵրեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22:40-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են «MAN» մակնիշի բեռնատարն ու քարով բարձված «ԶԻԼ»-ը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ «ԶԻԼ»-ը կայանված է եղել, երբ «MAN» բեռնատարը բախվել է «ԶԻԼ»-ին, ինչի հետևանքով էլ բարձված քարերի մեծ մասը թափվել ու լցվել են ճանապարհին, իսկ «MAN»-ն էլ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։