Ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքներ՝ Ամբերդ ամրոցում
ԲլոգոսֆերաԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել Ամբերդ ամրոցի վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ Ամբերդ ամրոցում նախարարության պատվերով առաջիկա շաբաթվանից սկսվում են ամրոցի ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքները:
«Աշխատանքներից առաջ կատարվում են մաքրման աշխատանքներ դղյակի ներսում:
Նախագծով նախատեսված աշխատանքների տևողությունը 5-6 տարի է:
Այս տարվա հատկացման չափը մոտ 50 մլն ՀՀ դրամ է, ամբողջ ծրագրի արժեքը՝ ավելի քան 450 մլն ՀՀ դրամ:
Աշխատանքներին ընդառաջ՝ դղյակի մուտքը մասնակի կսահմանափակվի, ինչի վերաբերյալ հավելյալ կտեղեկացվի»,- հայտնում են նախարարությունից: