ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Wildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասին Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱ Նիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասին Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք 

Խաղաղության պայմանագրի մեծացող փուչիկը. «Փաստ»

Արտաքին Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ արդեն 4 տարի շարունակ ՀՀ իշխանությունները մեր հասարակությանը նախապատրաստում են «խաղաղության դարաշրջանին»։ Բայց Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե նույնիսկ այդ պարագայում չի երաշխավորում, որ իրական խաղաղություն է լինելու, ուղղակի իրենց հանձնառությունն է չշեղվել խաղաղության օրակարգից։ Ու եթե նախկինում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու խաղաղության հաստատման օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր Արցախյան հակամարտությանը, ապա ներկայում Արցախյան հիմնախնդիրն ընդհանրապես խաղաղության օրակագից դուրս է եկել։ ՀՀ իշխանությունները ամեն ինչ անում են, որ գոնե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, որ հետո հանրությանը ցույց տան, թե՝ տեսեք, խաղաղության ճանապարհին հաջողություններ են արձանագրում, կեցցեն իրենք։

Դրա համար էլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարում էր, թե իրենք Ադրբեջանին առաջարկել են վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները և դա ստորագրել որպես խաղաղության պայմանագիր։ Բայց պետք է նկատի ունենալ, որ եթե նույնիսկ կնքվի էլ նման պայմանագիր, ապա Ադրբեջանի համար այն կարող է լինել ընդամենը թղթի կտոր։ Նույնիսկ Տավուշում իրականացված սահմանազատումը և սահմանաքարերի տեղադրումը երաշխիք չէ, որ Ադրբեջանը Տավուշի հատվածից ևս ագրեսիայի չի դիմի։ Փաշինյանը վերջերս Կիրանցի դպրոց կատարած այցելության ժամանակ փորձում էր համոզել, թե վտանգ չկա, երկու կողմից էլ սահմանապահներ են կանգնած։ Բայց սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց շրջանում անվտանգության հետ կապված վստահություն, բնականաբար, չկա։ Ու այդ բնակիչներից շատերն ուղղակի հեռանում են։ Առանց չափազանցնելու կարելի է նշել, որ սահմանամերձ բնակավայրերը կանգնած են դատարկվելու վտանգի առաջ։

Վտանգի զգացողությունը հատկապես սուր է, երբ Ադրբեջանը բացահայտ ցույց է տալիս, որ իրեն ոչ թե խաղաղության պայմանագիր է պետք, այլ նոր կապիտուլ յացիա։ Դրա համար էլ Բաքվից հայտարարություններ են հնչում, թե հայկական կողմը փորձում է որոշ կետեր պայմանագրից դուրս թողնել։ Դրան հետևում է ադրբեջանական պահանջների շարքը։ Ադրբեջանի ղեկավարությունը տևական ժամանակ է, ինչ ընդգծում է, թե խաղաղության պայմանագրի կնքման համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Դրան զուգահեռ առաջ է տարվում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցը։ Իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ավելի հեռուն է գնում՝ հայտարարելով, թե սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ։ Ու եթե նույնիսկ այս պահանջներն էլ Հայաստանը բավարարի, դրանց նոր պահանջներ են հետևելու։

Քանի որ բանակցություններն ընթանում են երկկողմ ձևաչափով՝ առանց միջնորդների, Ադրբեջանն իրեն ավելի ազատ է զգում և, տեսնելով ՀՀ իշխանությունների զիջողականությունը, փորձում է ճնշել այնքան, ինչքան հնարավոր է։ Մինչ այդ այլ ուղերձներ են հնչում արտաքին դերակատարների կողմից։ Ընդհանուր առմամբ, թե՛ Ռուսաստանից և թե՛ ԱՄՆ-ից խոսում են արցախցիների վերադարձն ապահովելու անհրաժեշտության մասին։ Ու ռուսական կողմն անգամ ակնարկում է նոյեմբերի 9-ի հայտարարության վերականգնման մասին, երբ նորից կգործարկվի Լաչինի միջանցքը, կապահովվի արցախցիների վերադարձը, և նրանց անվտանգության ապահովման համար պայմաններ կստեղծվեն։ Պատահական չէ նաև, որ ռուսական կողմը Ստեփանակերտում հյուպատոսություն բացելու նպատակներ ունի։

Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրին՝ Ֆրանսիային, ապա պարզ է, որ Փարիզն արցախահայության վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության կողմից է հանդես գալիս։ Նման շեշտադրումներ են արվում նաև ԵՄ պաշտոնյաների կողմից։ Ստացվում է, որ այս հարցում Արևմուտքի ու Ռուսաստանի մոտեցումները հանընկնում են։ Մնում է միայն թեմային ընթացք տրվի ու համապատասխան միջազգային մեխանիզմներ ստեղծվեն արցախահայերի իրավունքների վերականգնման համար։ Սակայն զարմանալին այն է, որ հայկական կողմից որևէ արձագանք չկա միջազգային խաղացողների այս հայտարարություններին։ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում ընդունել իրենց ուղղված գնդակի փոխանցումը ու շարունակում են ընդգծել, թե երկկողմ ձևաչափով բանակցություններն արդյունավետ են։ Ավելին, նրանք պնդում են, թե անիրատեսական են համարում Արցախ վերադարձը: Խոսուն փաստ է, այնպես չէ՞...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ) Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր» հրթիռների համար մարտկոցներ արտադրող գործարանի վրաՈստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. ԶելենսկիՌուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում
Ամենադիտված