Իրանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ. պատճառը Մոսկվայի՝ ՀՀ տարածքով անցնող «միջանցքին» աջակցությունն է
ԲլոգոսֆերաԻրանի ԱԳՆ կանչել է Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին՝ կապված վերջին շրջանում Մոսկվայի կողմից այն «միջանցքի» նախագծին աջակցության հետ, որը պետք է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանին, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները։
Թեհրանն իր մտահոգությունն է հայտնել և ասել, որ դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, որը կարող է խախտել տարածաշրջանում հաստատված սահմանները:
«Այս քայլն ընդգծում է Իրանի համար տարածքային ամբողջականության և կայունության պահպանման կարևորությունը Կովկասում, ինչը առանցքային է նրա ազգային շահերի և տարածաշրջանային անվտանգության համար:»,-գրում է իրանական ԻՀՊԿ տելեգրամյան ալիքը։