Սերգեյ Ուդալցովին ազատ արձակեցին
Ռուսաստան
Երեկ՝ հունվարի 4-ի երեկոյան «Լևի ֆրոնտ» ընդդիմադիր շարժման առաջնորդ Սերգեյ Ուդալցովին ազատ են արձակել, ով գտնվում էր վարչական կալանքի մեջ։ Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ը, հղելով Ուդալցովի կնոջը, նրան ազատ են արձակել՝ որոշ փաստաթղթեր ձևակերպելուց հետո։
Կալանքի բոլոր 10 օրերը՝ սկսած 2011 թ. դեկտեմբերի 25-ից, Ուդալցովն անցկացրել է մոսկովյան 64-րդ հիվանդանոցում՝ ոստիկանության ուժերի հսկողության տակ։ Նրա իրավապաշտպանները բողոքարկել են կալանքի օրինականության փաստը։ Հայցադիմումը կքննարկվի դատարանում հունվարի 7-ին։
Հիշեցնենք, որ Ուդալցովն ընդհանուր առմամբ կալանքի մեջ է գտնվել գրեթե մեկ ամիս. նրան ձերբակալել էին դեկտեմբերի 4-ին՝ ոստիկանական ուժերին դիմադրություն ցույց տալու և ևս երկու անգամ տարբեր ակցիաների ընթացքում անօրինական գործողություններ իրականացնելու պատճառով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)