Վիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներ ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է ՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը Լիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականում Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ) Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակում Եվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ Politico Bild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերը Իրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել է Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա Կունիցինան 

Հայաստանի տնտեսական խնդիրների թանձրացող ստվերը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային տնտեսությունը փորձում է հարմարվել առկա աշխարհաքաղաքական իրողություններին, որի արդյունքում մեծ փոփոխություններ են տեղի ունենում արտադրության, կապիտալի հոսքի և մատակարարման շղթաների շրջանակում։ Բազմաթիվ երկրներ փորձում են դիվերսիֆիկացնել տնտեսական հարաբերությունները՝ նվազեցնելով իրենց կախվածությունը որևէ տնտեսական շղթայից։ Օրինակ՝ վերջին շրջանում արևմտյան երկրները փորձում են նվազեցնել իրենց կախումը Չինաստանից ապրանքների ներկրումից։ Հենց դրանով պայմանավորված՝ բարձր մաքսատուրքեր են սահմանվում չինական արտադրության մի շարք ապրանքատեսակների՝ մասնավորապես էլեկտրամեքենաների նկատմամբ, իսկ արևմտյան ներդրումները Չինաստանից հոսում են դեպի արևել յան Ասիայի այլ երկրներ։ Բայց Հայաստանում հաշվի չեն առնվում տնտեսության դիվերսիֆիկացիայի ու նոր մատակարարման շղթաների կարևորությունը։

Ուկրաինայում ընթացող պատերազմից ի վեր մեծանում է մեր տնտեսական կախվածությունը արտաքին գործոններից։ Իսկ արտաքին գործոնները կարող են տնտեսական դիսբալանսի, ինչու չէ՝ նաև լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Բայց այս հանգամանքի վրա բարձրագույն իշխանության կողմից որևէ մեծ ուշադրություն չի դարձվում։ Խնդիրն այն է, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ նոր տնտեսական իրավիճակը դեռևս շարունակում է դրական ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա։ Պատահական չէ, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի առաջին կիսամյակին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 10,4%-ով։ Բայց եթե 2024 թվականի փետրվարին արձանագրվել է 16,4 % տնտեսական ակտիվություն, ապա հետագա ամիսներին այն սկսել է նվազել՝ հունիս ամսին արդեն կազմելով 7,1%։

Ու նախատեսվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հետագա ամիսներին էլ ավելի է նվազելու։ Ու այս իրողությունը կանխատեսելի է նաև տնտեսական ոլորտի ներկայացուցիչների համար։ Պատահական չէ, որ փորձագիտական շրջանակներում կանխատեսում են, որ տնտեսական աճը տարեվերջին կլինի մոտ 6 տոկոսի շրջանակում: Իսկ այսպիսի տնտեսական միտումը չի կարող իր ազդեցությունը չունենալ երկրի հարկաբյուջետային համակարգի վրա։ Օրերս «Լույս» հիմնադրամը ներկայացրել է 2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ իր վերլուծությունը, որտեղ մտահոգիչ է համարվում հատկապես այն պատկերը, որ մշակող արդյունաբերության (առաջին կիսամյակի բարձր տնտեսական ակտիվության «լոկոմոտիվի»՝ ոսկերչական գործունեության ծավալների մասով) աճի կտրուկ դանդաղում է նկատվել, ինչի հետևանքով 2024 թվականի երկրորդ եռամսյակում յուրաքանչյուր ամիս արձանագրվել է մշակող արդյունաբերության կուտակային աճի՝ նախորդ ամսվա ցուցանիշից զգալիորեն ավելի ցածր մակարդակ։

Ու եթե մի ժամանակ իշխանությունները հպարտանում էին, թե սպասվածից ավելի հարկային եկամուտներ են հավաքագրել, Փաշինյանն էլ կառավարության նիստերում այսպիսի իրողությունն անվանում էր «աննախադեպ», ապա հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է։ Այս տարվա առաջին կիսամյակում բյուջեի եկամուտների աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի քան եռակի պակաս է՝ պայմանավորված հարկային եկամուտների և պետական տուրքերի աճի ավելի քան քառակի դանդաղմամբ։ ՀՀ պետական բյուջեի 2024 թվականի առաջին կիսամյակի ընդհանուր եկամուտները կազմել են 1,243.7 մլրդ դրամ և ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են 8 %-ով։ Ու թերևս դրանով է պայմանավորված, որ կառավարությունում անընդհատ մտածում են, թե ինչ նոր հարկատեսակներ ու տուրքեր կարող են ավելացնել, որպեսզի բյուջեի եկամուտներն ապահովեն։ Բայց եթե կարճաժամկետ իմաստով այսպիսի քաղաքականության արդյունքում բյուջեի եկամուտները կարող են ավելանալ, ապա երկարաժամկետ կտրվածքով այն իր բացասական հետևանքներն է ունենալու տնտեսության՝ մասնավորապես փոքր ու միջին բիզնեսի վրա ու հանգեցնելու է հարկային եկամուտների էլ ավելի կրճատման։

«Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ 2024 թվականի առաջին կիսամյակում թերակատարվել են պետական բյուջեի նաև ծախսերը։ Ընդ որում, դա վերաբերում է թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծախսերին։ Եվ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 11 մլրդ դրամի հավելուրդ, մինչդեռ ծրագրված էր ունենալ 56,4 մլրդ դրամի պակասուրդ: Այսինքն, բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 67,4 մլրդ դրամով: Մի կողմից՝ բյուջեի թերակատարումը, բնականաբար, պայմանավորված է եկամուտների թերակատարմամբ, իսկ մյուս կողմից էլ՝ այն կապված է այն հանգամանքի հետ, որ կառավարության կողմից նախատեսված ծրագրերն ուղղակի չեն իրականացվել։ Ուշագրավն այն է, որ գրեթե չեն իրականացվել ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը» և «Թվային փոխակերպման գործընթացի իրականացումը»։ Այնինչ, եթե բյուջեով նախատեսված ծախսերը կատարվեին, ապա դա իր դրական էֆեկտը կունենար նաև ընդհանուր տնտեսական աճի միջավայրի վրա։ Թերևս ոլորտի պատասխանատուներն ընդունակ չեն կազմակերպել նախատեսված ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Իսկ այս ամենը վկայում է, որ ինչպես Հայաստանի տնտեսության մեջ, այնպես էլ հարկաբյուջետային համակարգում եղած խնդիրներն ավելի են խորանալու։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին
Ամենադիտված