ԱՄՆ-Իրան բանակցությունները՝ հունիսի 30-ին. Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ՔՊ-ում նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համար, վարչությունն այսօր փոխնախագահ կընտրի Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Թբիլիսիում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն․ Անդրեասյանը Վրաստան կգործուղվի ՔՊ-ում՝ նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համար Թուրքիա. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կարող է որոշվել Ռուսաստանի հետ պատերազմի հարցը Հայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներ Հենրիխ Մխիթարյանի և Օրրանի սաների երկար սպասված հանդիպումը Օտարերկրյա պետությունները միջամտել են ընտրական գործընթացին անվանական աջակցությամբ․ Արամ Օրբելյան Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Սեդա Սաֆարյանը կրկնեց ՔՊ խոսույթը. Տաթև Սողոյան Հայաստանը ճկունության և ոգեշնչման ևս մեկ աղբյուր է․ Գերմանիայի ԱԳ նախարար 

«Իմ միակ երեխան էր. հիմա ապրելուս հույսն այն է, որ Սարգիսս վերածնվի». Սարգիս Խանոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թանկ պահած երեխա էր, մեր միակը: Շատ բարի էր, անմեղ, չափից դուրս հանգիստ: Իր կյանքի ամեն օրն արագության մեջ էր անցնում, ուզում էր որքան հնարավոր է՝ շատ բան հասցնել անել: Կենսուրախ էր, կյանքով լեցուն: Իր դեմքին միշտ ժպիտ կար, անգամ եթե ներսում տխրություն լիներ, երբեք ցույց չէր տա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Սարգիսի մայրիկը:

Սարգիսը ծնունդով Թալինի շրջանից է՝ Արագածավան համայնքից: Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է, որ որդին մինչև հինգերորդ դասարանը գերազանցիկ է եղել: «Իր գովասանագրերը տանն են: Դրանից հետո, այսպես ասեմ, միջին սովորող աշակերտ էր, նաև շատ աշխույժ ու ակտիվ: Սիրում էր կազմակերպչական աշխատանքներով զբաղվել: Առարկաներից շատ էր սիրում անգլերենն ու կենսաբանությունը: Օտար լեզու՝ անգլերեն պարապեց մի քանի տարի, բարձրագույն կրթությունն ուզում էր շարունակել այդ ուղղությամբ, բայց ընդունվել չհասցրեց: Դպրոցն ավարտելուց մի քանի օր հետո զորակոչվեց բանակ: Դպրոցական նստարանից անմիջապես հետո զենք բռնեց»:

Սարգիսը բազում երազանքներ ուներ: «Նախքան բանակ գնալը երազում էր սովորել ու Անգլիա մեկնել: Բայց բանակ գնալուց հետո իր նպատակները գլխիվայր շուռ եկան: Միշտ ասում էր՝ զորացրվեմ, վերադառնամ ու հոպարի մոտ Ամերիկա մեկնեմ: Սարգիսս հավանաբար շատ բաներ էր տեսել, բայց թե ինչ՝ միայն Աստված գիտի: Ամիսներով դիրքերում էին լինում, ինչ դժվարություն ասես տեսել են տղաները: Նա մեզ հետ որևէ հարցով, խնդրով, մտահոգությամբ չի կիսվել: Ամեն ինչ իմացել ենք իրենից հետո, թե ինչպես է ծառայել, ինչ շնորհք ու հարգանք է ունեցել: Շատ գաղտնապահ էր»: Սովորաբար անարդարության հետ երեսվելը կարող է շատ բան փոխել մարդու ներսում: «Շատ կարգապահ ծառայող է եղել, հարգանք վայելել: Տղայիս պետք է կրտսեր սերժանտի կոչում տային նախքան պատերազմը:

Սերժանտի «լիչկան» իր շորի վրա կարած է: Ասել էին՝ գնա արձակուրդ, արի, կհաստատենք, ձգձգեցին, այդպես էլ չհաստատեցին»: Սարգիսը բանակ է զորակոչվել 2021 թ. հուլիսի 28-ին: Ծառայել է նախ՝ Գորիսի «Զանգերում», ապա՝ Խնձորեսկում, հետո նորից վերադարձել «Զանգեր»: «Իմ Սարգիսին միշտ ասել եմ, որ տղամարդը պետք է ծառայի: 44-օրյա պատերազմից հետո էր զորակոչվում ծառայության, բնականաբար, ներքին վախ կար իր սրտում, բայց ուրախ է մեկնել, ինձ ոչինչ չի ասել, որ հանկարծ ինձ վատ չզգամ: Երբ լաց էի լինում, Սարգիսս ասում էր՝ մա՛մ ջան, որ լացում ես, կյանքիս կեսը գնում է: Իր կեսը կտրված լիներ, երբեք դա ցույց չէր տա»: Սարգիսը երկու անգամ արձակուրդ է եկել: «Առաջին արձակուրդին՝ փետրվարի 23-ին, եկավ տուն՝ թոքաբորբով հիվանդ էր: Համարյա մեկ ամիս պահեցին հիվանդանոցում, տաքությունը չէր իջնում: Որոշ ժամանակ հետո՝ մայիսի վերջին, երկրորդ անգամ արձակուրդ եկավ, այնքան տխուր էր, մտախոհ, ժամերով նստում ու չէր խոսում: Երբ հարցեր էի տալիս, ասում էր՝ լավ կլինի, մա՛մ»: Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին՝ մի քանի ուղղությամբ պատերազմ էր:

«Դիրքեր էին բարձրացել: Միշտ դիրքեր բարձրանալուց ասում էր՝ կարո՞ղ ես քարտիս 5000 դրամ փոխանցել: Այդ անգամ ոչինչ չուզեց: Իր շորերը, իրերը, իրեն պատկանող ամեն ինչ թողել է ներքևում ու բարձրացել դիրքեր: Այդ ամենը հետո ամուսինս տուն է բերել: Սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը հինգին զանգահարեց: Տխուր էր, հարցրեցի՝ Սա՛ք ջան, ի՞նչ է եղել: «Բան չէ, մա՛մ, հաց եմ կերել, հոգնած եմ, պառկել եմ: Ամեն ինչ լավ է, մի մտածի: Պապան ո՞ւր է»: Հեռախոսը փոխանցեցի հայրիկին, խոսեցին, ու անջատեցինք զանգը: Երեկոյան տասն անց կես նորից զանգեց: Այստեղ մի բան պատմեմ: Դրանից երևի մեկ ամիս առաջ իրեն ասել էինք, որ կարող ենք դիմել, իրեն տեղափոխեն Արմավիրի տանկային զորամաս, մեզ ավելի մոտ կլինի: Ինքն էլ՝ մա՛մ, նման բան չանեք, արդեն հարմարվել եմ: Ու երբ սեպտեմբերի 12-ի գիշերը զանգեց, հայրիկին ասել էր՝ պա՛պ, որ ասում էիք Արմավիրի զորամաս տեղափոխվելու համար, կարո՞ղ եք կազմակերպել: Բնականաբար, չգիտեինք, թե ինչ է կատարվում, հիմա եմ վերլուծում և հասկանում, որ զանգել էր հաջողություն ասելու, չգիտեր, թե հետո ինչ կլինի:

Զրույցից մեկ ժամ հետո տագրոջս տղան զանգեց, ասել էին, թե Գորիսի զորամասերին են հարվածել: Խառնվեցինք իրար: Մերոնք Գորիս հասան: Զորամասերում երևի թե մարդ չէր եղել, բոլորին բարձրացրել էին դիրքեր: Իմ տղան իր ընկերների հետ շրջափակման մեջ է եղել: Սարգիսս երկու ժամ ու կես կրակել է PK-ով: Տղաները կանչել են, երևի մի հինգ րոպե նստել է խրամատում, հետո վեր կացել, որ դեպի իր զենքը գնա, ԱԹՍ-ն հարվածել է: Բեկորը մտել էր Սարգիսիս սրտով, մեջքով դուրս եկել»: Իսկ հետո թշնամին լուսաբացին արդեն մտնում է տղաների՝ ժամեր շարունակ պաշտպանած դիրքերը: Սարգիսը զոհվել է սեպտեմբերի 13-ին Իշխանասարում, տուն «վերադարձել» օրեր անց: Մայրիկը չի տեսել որդուն, ասում է՝ հակառակ դեպքում կխելագարվեր: Բայց ասում են, որ դեմքը չէր վնասվել, մի փոքրիկ կապտուկ կար: 2022 թ.-ի սեպտեմբերի 13-ին անմահացած մեր տղաների ծնողները մշտապես բարձրաձայնում են այն մասին, որ իրենց տղաների սխրանքի մասին քիչ է խոսվում, որ, առհասարակ, մարդիկ կան, որոնք չգիտեն, որ այդ օրերին Հայաստանի սահմաններին պատերազմ է եղել:

«Մեր երեխեքը սեպտեմբերի 13-ին են զոհվել: Մեր հերոս երեխեքի մասին շատ քիչ տեղերում է խոսվում: Նրանք իրենց կյանքը զոհել են Հայաստանը պահելու համար: Ինձ համար մեծ ցավ է, որ ոչ մի տեղ գրված չէ մեր տղաների արածի մասին: Իմ տղան իր կյանքը տվել է Գորիս-Իշխանասարը պահելու համար: Բոլոր երեխեքը մերն են՝ 44-օրյայի, սեպտեմբերի 13-ի, Ապրիլ յան ու Արցախյան առաջին պատերազմների ժամանակ զոհվածները: Բոլորը մերն են, պետք չէ ոչ մեկին մյուսից տարանջատել: Բայց ցավալի է, որ պաշտոնյաները սեպտեմբերի 13-ի պատերազմը որպես սահմանային միջադեպ որակեցին ու թեման փակեցին: Քրեական գործ հարուցեցին, բայց մինչև հիմա ոչինչ չի արվել: Ծնողներին են հարցնում, թե մենք ինչ բողոք ունենք: Մեդալներն ինձ պետք չեն, դրանք իմ վիշտը չեն փարատում: Սակայն «բայցեր» կան: Իմ տղան ու էլի շատ երեխեք իրենց կյանքն են զոհել: Մեր վիշտը փարատել ոչինչ չի կարող, բայց սփոփանք կդառնա, որ ճանաչեն նրանց, խոսեն նրանց սխրանքի մասին»: Ապրելու ուժի մասին: «Իմ միակ երեխան էր, էլ ոչ մեկ չունեմ: Պահեցի, փայփայեցի միակիս, ուղարկեցի բանակ ու այսպես եղավ: Բայց միշտ ներքին վախ եմ ունեցել, որ կկորցնեմ իրեն: Իսկ հիմա հույսս մեկն է, որ Սարգիսս վերածնվի»:

Հ. Գ. - Սարգիս Խանոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արագածավանի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զախարյանի ներկայացուցիչը հերքել է «Կրասնոդար» տեղափոխության մասին լուրերըԿրեմլում հերքել են՝ Լուկաշենկոն Պուտինին Զելենսկու որևէ ուղերձ չի փոխանցելԱՄՆ-ում գնահատել են Ռուսաստանի միջուկային եռյակի օդային բաղադրիչըԷստոնիան պատրաստակամություն է հայտնել հանդուրժել իր տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կործանումըԱՄՆ-Իրան բանակցությունները՝ հունիսի 30-ին. Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունըՔՊ-ում նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համար, վարչությունն այսօր փոխնախագահ կընտրիՔաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելCNN. Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է 124 նավԹբիլիսիում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն․ Անդրեասյանը Վրաստան կգործուղվիՄԱԿ. Վենեսուելայում մոտ 1.8 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունիBloomberg. Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80%-ովՔՊ-ում՝ նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համարԻսպանիայի վիզային կենտրոնը երկարացրել է դիմումների մշակման ժամկետըԹուրքիա. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կարող է որոշվել Ռուսաստանի հետ պատերազմի հարցըՀայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներԿայծակը հարվածել է Փարիզում գտնվող Էյֆելյան աշտարակի սրաձողինՍթրեսը կարող է վնասել ատամները․ բժիշկը զգուշացնում է բրուքսիզմի վտանգի մասինՀենրիխ Մխիթարյանի և Օրրանի սաների երկար սպասված հանդիպումը Օտարերկրյա պետությունները միջամտել են ընտրական գործընթացին անվանական աջակցությամբ․ Արամ ՕրբելյանՆեթանյահուն ասել է, որ ԱՄՆ ուշադրությունը կհրավիրի Էրդողանի հռետորաբանությանըԴոկտոր Մյասնիկովը քննադատել է բժիշկների «անտրամաբանական պահանջները» արևապաշտպան կրեմի վերաբերյալԶելենսկին հայտարարել է՝ Ուկրաինային ոչ ոք չի կարող թելադրել, թե ում հիշատակը հարգելՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովՍեդա Սաֆարյանը կրկնեց ՔՊ խոսույթը. Տաթև ՍողոյանՉեչնիայում անօդաչու թռչող սարքերի վտանգ է հայտարարվելՀայաստանը ճկունության և ոգեշնչման ևս մեկ աղբյուր է․ Գերմանիայի ԱԳ նախարարՌուսաստանի Կենտրոնական բանկը գնահատել է վառելիքի շուկայում ստեղծված իրավիճակըԿասեցվել է «Արարատյան» կաթնամթերքի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՆոր բացահայտումներ՝ ԱմբերդումՎենեսուելայում երկրաշարժից հետո շարունակվում են ողջ մնացածների որոնումներըՔրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումՀայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կա 99 տոկոսում, որտեղ առկա են   ընտրախախտումներ,  հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ ՕրբելյանԻրանի նախագահը հաստատում է վեց միլիարդ դոլարի արգելափակման վերացումըԹուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․ պատգամավորԿոմիտասի պողոտայում տեղի ունեցած սպանության գործի նախաքննությունն ավարտվել էԻրանն ու Օմանը անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով կոմիտեի առաջին նիստը722 դեպք, 9 զոհ և 5 փրկված քաղաքացի․ ՆԳՆ-ն ամփոփում է շաբաթըՎենեսուելացիները անհետ կորած հարազատների մասին հայտարարություններ են փակցնում շենքերի և ցանկապատերի վրաԿապուտանում հրդեհը մարվել է կեսգիշերից հետո․ տուժածներ չկանՈ՞վ է պատասխանատու եղել զինծառայողների քվեարկության համար. ՎարդևանյանCNN. Մադուրոն դիմում է վենեսուելացիներին՝ Աստվածաշնչից մեջբերում անելովՍահմանադրական դատարանի նկատմամբ էլ կարող են լինել ճնշումներ. ՎարդեւանյանՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին ԱՄՆ-ը և Իրանը պլանավորում են բանակցություններ անցկացնել Դոհայում Հայաստանը միջազգային ներդրողներին ներկայացրել է տնտեսական զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունըԹուրքիան դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Պուտին․ Ուկրաինան առաջարկել է սահմանափակել ռազմական գործողությունները չորս շրջաններով Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Ամենադիտված