Այս տարի մեզ համար լինելու է բարդ. Ժաննա Անդրեասյան
Քաղաքական«Այս տարի մեզ համար լինելու է բարդ, որովհետև նոր չափորոշչի ներդրման գործընթացում ենք և ևս 4 դասարաններում է նոր չափորոշիչներ ներդրվելու՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում, որոնք կգումարվեն նախորդ տարավա 3 դասարաններին և արդեն 12 դասարաններից 7-ում կաշխատենք նոր չափոչոշիչով»,-կառավաչության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը կարծիք հայտնեց, որ նախորդ տարվա փորձի հիման վրա այս տարի ավելի հեշտ կլինի նոր չափորոշիչներն իրականացնելը։
Նա հայտարարեց, թե ամբողջությամբ իրականացվել է նոր դասագրքերի տպագրության գործընթացը
«Կարծում եմ, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, մենք ժամանակային որևէ ձգձգում չենք ունենա։ Արդեն իսկ դասագրքերի մեծ մասը դպրոցներում են, մնացածը կհասնի մինչև այս շաբաթվա վերջ և սեպտեմբերի 1-ից ողջ փաթեթով կկարողանանք դասապրոցեսն իրականացնել։
Կարծում եմ, որ այս իմաստով ուսումնական տարին հաջող սկսելու որևէ խոչընդոտ չունենք»,- ասաց Անդրեասյանը։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ ասաց, թե սեպտեմբերի 1-ին շահագործման կհանձնվի 7 նորակառույց դպքրոց։