Մոսկվան աջակցում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Բաքվի հայտին
ՔաղաքականՄոսկվան աջակցում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Բաքվի հայտին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը․
«Մենք շատ ուրախ ենք։ Աջակցում ենք ադրբեջանական հայտին, կարծում ենք, որ սա ուժեղ թեկնածություն է, որը, անդամակցելով BRICS-ին, անպայման կբերի և լրացուցիչ դինամիկա, և եզակի փորձ, ներառյալ բազմաթիվ օրակարգերի հետ աշխատելու փորձը։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ»,- նշել է նա։
Ռյաբկովը նաև հայտարարել է՝ Ալիևը հրավիրվել է ԲՐԻԿՍ-ի՝ Կազանում կայանալիք հոկտեմբերյան գագաթնաժողովին։