Բորելն առաջարկել է Իսրայելի կառավարության նախարարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանել
ՀասարակությունԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը ԵՄ անդամ 27 երկրներին առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի կառավարության անդամների նկատմամբ։ Դրա մասին հայտնի է դարձել գերմանական dpa գործակալությանը:
Առաջարկվող պատժամիջոցներն ուղղված են Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչին և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրին, պատմել են պաշտոնյաները:
Ե՛վ Սմոտրիչը, և՛ Բեն-Գվիրը հակապաղեստինյան հայտարարություններով վերջերս վրդովմունք են առաջացրել:
Մասնավորապես, Բեն Գվիրը կոչ է արել դադարեցնել օգնության մատակարարումները Գազայի հատված՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման վրա ճնշում գործադրելու նպատակով։
նման մի հայտարարություն է արել Սմոտրիչը՝ առաջարկելով օգնության հնարավոր շրջափակում, քանի դեռ ՀԱՄԱՍ-ի բոլոր իսրայելցի պատանդները ազատ չեն արձակվել:
Իսրայելի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ը դեռ 107 պատանդ է պահում Գազայում։ Ենթադրվում է, որ նրանց առնվազն մեկ երրորդն արդեն ողջ չէ։
Աղբյուրը` News.am