Մեծարգո Նախագահին մաղթում եմ առողջություն, տոկունություն․ Վանեցյանը շնորհավորել է Բակո Սահակյանին
Իրավունք
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրվա կապակցությամբ․
«Այսօր Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է։ Մեծարգո Նախագահին մաղթում եմ առողջություն, տոկունություն, համբերություն և շուտափույթ վերադարձ հայրենիք։ Վստահ եմ՝ արդարությունը վաղ թե ուշ կհաղթի և Բակո Սահակյանը, Ադրբեջանում պատանդ պահվող Արցախի ռազմական և պետական գործիչները, ինչպես նաև մյուս բոլոր գերիներն ազատ կարձակվեն ու կվերադառնան իրենց տուն։ Դա է նաև պահանջում մարդկային պարզ տրամադրությունն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման իրական օրակարգը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)