Մոսկվան ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև շուտափույթ խաղաղություն կհաստատվի․ Ադրբեջանում ՌԴ դեսպան
ՔաղաքականՄոսկվան ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև շուտափույթ խաղաղություն կհաստատվի։ Սա քայլ է դեպի կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Դատելով կողմերի պաշտոնական հայտարարություններից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը գործնականում համաձայնեցված է։ Ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է իր պետական այցի ժամանակ, ես հուսով եմ, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է՝ շուտ, քանի որ դա կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համար»,- ասել է ռուս դիվանագետը։