Իսրայելը համաձայնել է ժամանակավոր հրադադարի
Տեսանյութեր
Իսրայելը համաձայնել է մի շարք մարդասիրական դադարների Գազայի հատվածում երեխաներին «Պոլիոմիելիտի» դեմ պատվաստելու համար: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), գրում է BBC-ն:
Պատվաստումն իրականացվելու է երեք փուլով՝ կենտրոնական, հարավային և հյուսիսային Գազայում։ Յուրաքանչյուր փուլում ռազմական գործողությունները կդադարեցվեն երեք օրով՝ տեղական ժամանակով ժամը 06:00-ից մինչև 15:00-ը: Այս համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը հայտնել է, որ 25 տարվա մեջ առաջին անգամ Գազայի հատվածում օգոստոսի 16-ին «Պոլիոմիելիտով» հիվանդացության դեպք է գրանցվել։ Հիվանդության հետևանքով՝ 10 ամսական երեխա մասամբ անդամալույծ է դարձել:
Պատվաստումն իրականացվելու է Պաղեստինի առողջապահության նախարարության կողմից՝ ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Մերձավոր Պաղեստինի Փախստականների օգնության և աշխատանքի գործակալության հետ համատեղ: Կազմակերպությունը մտադիր է պատվաստել Գազայի հատվածի երեխաների 90%-ին, ինչը անհրաժեշտ է վիրուսի տարածումը կանխելու համար։ Հնարավոր է, որ մարդասիրական դադարը շարունակվի չորրորդ օրը, եթե պատվաստումների նման մակարդակի հասնելու անհրաժեշտություն լինի։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru