Բռնցքամարտի Եվրասիայի գավաթ. Հայաստանի 2 ներկայացուցիչ եզրափակչում է
ՏեսանյութերԵվրասիայի գավաթի եզրափակչում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ։ 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանն ու 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը հաղթել են իրենց բոլոր մրցակիցներին ու կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար։
Այս մասին հայտնել են Բռնցքամարտի ֆեդերացիայից։
57 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 67 կգ քաշայիններ Արգիշտի Հակոբյանն ու Ալիկ Կճոյանը և 71 կգ քաշային Մարատ Միքայելյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով։