Թուրքիայում «Իսլամական պետությանն» անդամակցելու կասկածանքով՝ 119 հոգի է ձերբակալվել
ՔաղաքականԹուրքիան հայտարարել է, որ այս շաբաթ ավելի քան 100 մարդ է ձերբակալել «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապերի կասկածանքով, հաղորդում է AFP-ն:
Սա ուղղված ահաբեկչական կազմակերպությանն ուղղված վերջին զանգվածային ձերբակալությունն է Թուրքիայում։
Այս շաբաթ 119 մարդու ձերբակալությունը հաջորդում է այլ զանգվածային ձերբակալություններին, այդ թվում՝ օգոստոսի սկզբին հայտարարված 99-ին։
2019 թվականին ինքնահռչակ «խալիֆայության» փլուզումից հետո ԴԱԻՇ-ի որոշ կասկածյալ անդամներ հաստատվել են Թուրքիայում։
Թուրքական իշխանությունները հայտնել են, որ 2023 թվականի հունիսից ի վեր՝ ձերբակալվել է ավելի քան 3600 մարդ, ովքեր կասկածվում են խմբավորման հետ կապերի մեջ։