106 մլն դրամ՝ Վարչապետի աշխատակազմից լուծարված ընկերությանը
ԺամանցՀՀ վարչապետի աշխատակազմն, ի դեմս աշխատակազմի գործերի կազմակերպիչ Գարիկ Բոշյանի, 106 մլն 800 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել «ԱՌՏԱ» ՍՊԸ-ի հետ:
Պայմանագրում նշված է պետության կարիքների համար ծառայության մատուցում՝ միջոցառումների հետ կապված ծառայություններ:
ԼՈւՐԵՐ.com-ը պետական ռեգիստրից տեղեկանում է, որ «ԱՌՏԱ» ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցված է:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների միասնական համակարգից էլ տեղեկանում ենք, որ վերոնշյալ կազմակերպությունը լուծարված է:
Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ է արվելու, որ ինքը կոռուպցիոն մեխանիզմներում չի կարող լինել: Փաստորեն, պետական բյուջեից շուրջ 106 մլն դրամ փոխանցվել է գործունեությունը դադարեցված ընկերությանը: