Կոստանյանը բարձր է գնահատել ԱՀԿ-ի՝ բռնահանված արցախցիների խնդիրների հասցեագրմանն ուղղված արձագանքը
Քաղաքական
Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Սանկար Դատտային` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Շնորհավորելով Սիդարթա Սանկար Դատտային կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Վահան Կոստանյանն ընդգծել է ԱՀԿ հետ համագործակցության ամրապնդման և ընդլայման կարևորությունը՝ ուղղված Հայաստանում առողջապահության որակի և ներառականության բարձրացմանը:
Այս համատեքստում Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՀԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների առողջապահական կարիքների ու Հայաստանի հյուսիսային մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից տուժածների խնդիրների հասցեագրմանն ուղղված օպերատիվ արձագանքը, ինչպես նաև կազմակերպության կողմից աջակցության ցուցաբերումը ՀՀ առողջապահության նախարարությանը և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ԱՀԿ միջև ծրագրային համագործակցության առկա ընթացքը և հեռանկարային ուղղությունները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)