Լիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականում Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ) Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակում Եվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ Politico Bild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերը Իրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել է Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա Կունիցինան Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումը 

Սոնա Մնացականյանի հայրը պնդում է՝ դատաքննությունը միտումնավոր ձգձգվում է. պաշտպանական կողմը չի ընդունում

Տեսանյութեր

«Ազատությունը» գրում է․

«Վարչապետին ուղեկցող մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ հայրը՝ Մնացական Մնացականյանը, վրդովված է՝ դատական նիստը երեկ հետաձգվել է. պաշտպանական կողմի երկու փաստաբաններն էլ բացակա էին: Բացի այդ, ըստ նրա՝ բուն դատաքննությունն էլ է ձգձգվում, որովհետև շուրջ 7 ամիս շարունակ պաշտպանական կողմը տարբեր միջնորդություններ է պահանջում:

Աղջկան ու նրա չծնված երեխային կորցրած հայրն այստեղ հատուկ միտում է տեսնում. - «Ձգձգել, մինչև 5 տարին լրանա, վաղեմության ժամկետը լրանա, գնում է դրան։ Առաջին ատյանի վերջը չի երևում, բա էն մյուս ատյաննե՞րը»։

Եթե Լեո-Պարոնյան խաչմերուկը պատշաճ փակ լիներ վարչապետի ավտոշարասյան համար, Սոնա Մնացականյանը չէր հայտնվի ուղեկցող մեքենայի անիվների տակ։ Սա 28-ամյա հղի կնոջ հոր ու փաստաբանի պնդումն է: Բացի այդ, ըստ նրանց՝ վթարի ժամանակ ղեկին նստած մայոր Արամ Նավասարդյանը գերազանցել է արագությունը, ինչի մասին փորձագետի եզրակացություն կա, ասում են: Պաշտպանական կողմը հենց այդ եզրակացությունն է կասկածի տակ դրել ու միջնորդել դատարանին, որ փորձաքննություն կատարվի։

«Դատարանը կատարում է անարդար քննություն։ Ես ունեմ բազմաթիվ գործեր, որտեղ գրված է՝ մեկ քայլ կատարեց, պետք է փորձաքննությամբ որոշվի՝ վարորդը կարողանում է կանխել, թե ոչ վրաերթը։ Եթե նման կերպ քննությունը շարունակվեց կատարել, սա լուրջ հետևանքներ է ունենալու», - ասաց փաստաբան Ռուբեն Բալոյանը։

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում փաստաբանը չէր ընդունել նաև տուժող կողմի մյուս բոլոր պնդումները. - «Սոնա Մնացականյանը խաչմերուկը հատել է լուսացույցի արգելող ազդանշանների ներքո, այսինքն՝ ինքը պարտավոր էր ղեկավարվելու ոչ թե լուսացույցի լույսերով, այլ կարգավորողի գործողություններով»։

Ինչո՞ւ երեկվա նիստին երկու փաստաբաններից և ոչ մեկը չէր ներկայացել։ Մնացականյանի հոր վրդովմունքը փոխանցեցինք Բալոյանին՝ նաև հիշեցնելով նաև նրանց այն մտահոգությունը, որ գործը ձգձձվում է, որ վաղեմության ժամկետը լրանա, ու փակվի, արձագանքեց. - «Վաղեմության ժամկետին համարյա երկու տարի կա, այդ դատողությունը աբսուրդ է։ Եվս մի 2-3 նիստով կավարտվի այս գործը։ Եթե անձը ցանկանում է, որ իրեն երկու փաստաբան պաշտպանեն, ուրեմն ի՞նչ է նշանակում՝ մեկը գա, մեկը չգա։ Երեկ մենք սպանության գործով եղել ենք վերաքննիչ դատարանում, ձգձգելու թեմա չկա»։

Վարչապետի շարասյան մեքենաների միջև ողբերգական այդ օրը տեղի ունեցած հեռակապի զրույցի ձայնագրությունները չկան, ըստ ոստիկանության՝ տեխնիկական խոտանի պատճառով ձայնագրություն չի իրականացվել: Տուժող կողմը, մինչդեռ, կասկածներ ունի, որ գործով կարևոր այդ ապացույցը դիտավորյալ ոչնչացվել է:

«Կարծում եմ, որ վերին ատյանները խառնվում են այդ գործին, ջնջվել են ձայնագրությունները, ավելի վերին ատյաններում՝ վարչապետի անվտանգությունն ապահովող անձնակազմի ատյաններում ինչ-որ բան է եղել, նորմալ չեն ապահովել», - ասաց Մնացական Մնացականյանը։

Ավելի քան երկու տարի քննվող գործով անցնում է մեկ մեղադրյալ՝ վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը: Նա ոչ միայն չազատազրկվեց, այլև աշխատանքից չազատվեց։

Հղի կնոջ հայրը թվում է հանգամանքները, որոնք ստիպում են իրեն հավատը կորցնել, թե գործը կհասնի ավարտին. - «Մնացած գործերում, որ վարչապետի հետ կապված հարց է լինում, շատ արագ պատժի են ենթարկում։ Եթե ժամանակին փակեին ճանապարհը, տեսուչները ժամանակին զգուշացնեին, երևում է այդ նկարահանումներից, որ ուշ են զգուշացրել, նույնիսկ տեսուչը չի էլ տեսել, որ իմ աղջիկը կես ճանապարհը հատել, անցել է»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարում
Ամենադիտված