Արցախի հանրապետության օրը կհամոզվենք՝ կա առաջարկվող ինքնասպանական կոնցեպտին այլընտրանք․ պատգամավոր
Քաղաքական«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը անդրադարձել է Արցախի հանրապետության օրը ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի կազմակերպած «Վերադարձ» խորագրով միջոցառմանը․
«Միջոցառման նպատակը պատմական օրվա արժևորումը, Արցախի հարցով կատարվող աշխատանքներին անդրադարձը և հայկական շահերից բխող հայեցակարգային մոտեցումների ներկայացումն է։
Այդ օրը կարող ենք համոզվել, որ կա առաջարկվող ինքնասպանական կոնցեպտին այլընտրանք, կան այդ այլընտրանքը պաշտպանելուն պատրաստ միջազգային դերակատարներ։
Առիթ կունենանք տեսնել նաև հատուկ այդ օրվա համար պատրաստված շրջափակման և մեկօրյա պատերազմի մասին պատմող կարճամետրաժ վավերագրական ֆիլմ, կունկընդրենք արցախյան համույթներին և կատարողներին»,- գրել է պատգամավորը։