Ռուսաստանի ԿԸՀ ղեկավարը խոստովանել է, որ գարեջրի գավաթ է գողացել
Ռուսաստան
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Չուռովը "Эхо Москвы" ռադիոկայանի եթերից խոստովանել է, որ ուսանող լինելու շրջանում Պրահայի բարերից մեկում գարեջրի գավաթ է գողացել։
Չուռովը, հունվարի 5-ին ռադիոկայանին տված հարցազրույցում, ընդգծել է, որ գարեջրի գավաթը միակ բանն է, որ նա գողացել է «իր գրեթե 59-ամյա կյանքի ընթացքում»։ Իր հասցեին հնչվող մեղադրանքներն ընտրողների ձայները գողանալու վերաբերյալ ՌԴ ԿԸՀ ղեկավարի խոսքերով չեն համապատասխանում իրականությանը։
Չուռովը շեշտել է, որ հրաժարականի մասին խոսք չի կարող լինել։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Չուռովի հրաժարականը դեկտեմբեր ամսին անցկացված «Արդար ընտրությունների համար» ցույցերի մասնակիցների հիմնական պահանջներից մեկն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)