ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին չհայտարարված այցեր են իրականացրել
ԲլոգոսֆերաՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին չհայտարարված այցեր են իրականացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ-1, Շենգավիթ, Կենտրոն և Ավան նստավայրերի՝ ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր։
Արձանագրվել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ խցային անբավարար պայմաններ, հանձնուքների ընդունման ոչ միասնական պրակտիկա, ազատությունից զրկված անձանց դատարան տեղափոխման համար շահագործվող տրանսպորտային միջոցների անհամապատասխանություն միջազգային չափանիշներին, ազատությունից զրկված անձանց իրավաբանական օգնություն ստանալու և փաստաբանների տեսակցությունների կազմակերպման հետ կապված հարցեր։