Դոնի Ռոստովի մեկուսարանում պատանդներ վերցրած կալանավորները լիկվիդացվել են
ԲլոգոսֆերաԴոնի Ռոստովի քննչական մեկուսարանում պատանդառուները լիկվիդացվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռոստովի մարզում ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության թիվ 1 քննչական մեկուսարանում պատանդների ազատ արձակման հատուկ գործողության ընթացքում հանցագործները ոչնչացվել են, պատանդ պահված աշխատակիցներն ազատ են արձակվել և չեն տուժել«»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դոնի Ռոստովում թիվ 1 քննչական մեկուսարանի բանտարկյալները պատանդ են վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության երկու աշխատակցի։