Շաբաթներ հետո ներքաղաքական անկայունությունը ՀՀ-ում կհասնի նոր պիկի, գուցե ավելի ռադիկալ հարթակով
Արտաքին Քաղաքական«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Նոր լարվածությանն ընդառաջ
Երկու գործերով զանգվածային ձերբակալությունները, GG-ում խուզարկություններն առավելագույնը կարող են ժամանակավորապես «կայունացնել» վիճակը, լուծել կոնկրետ շարժման կամ հարթակի խնդիր:
Ռեպրեսիաները քողարկում, բայց չեն վերացնում այն համապարփակ ճգնաժամը, որ գոյություն ունի Հայաստանում:
Նիկոլ Փաշինյանի քայլերը միայն նպաստում են հանրային տրամադրությունների ռադիկալացմանը:
Շաբաթներ հետո ներքաղաքական անկայունությունը Հայաստանում կհասնի նոր պիկի, գուցե ավելի ռադիկալ հարթակով»: