Հայաստանը չի ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը
ՀասարակությունՀայաստանը, Բահրեյնը, Բրազիլիան, Սուրբ Աթոռը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Լիբիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, Սլովակիան, Հարավային Աֆրիկան, Շվեյցարիան, Թաիլանդը և Արաբական Միացյալ Էմիրությունները հրաժարվել են ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի ամփոփիչ հռչակագիրը։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փաստաթղթին աջակցել են համաժողովին մասնակցող 92 երկրից 80-ը։
Կիրակի ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով շվեյցարական գագաթնաժողովի վերաբերյալ հռչակագրի տեքստը պատրաստ է, հաշվի են առնվել Կիևի բոլոր սկզբունքային դիրքորոշումները։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»։