Քրիստիան Էրիկսենն առաջին գոլն է խփել Եվրո-ում՝ 2021 թ. միջադեպից հետո
ՀրապարակումներԴանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը բացել է հաշիվը Սլովենիայի ընտրանու հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի խաղում։
Սա դանիացի խաղացողի համար առաջին գոլն էր Եվրո-ում՝ 2021 թվականին տեղի ունեցած միջադեպից՝ սրտի կանգից հետո: Այդ միջադեպից ավելի քան 1000 օր է անցել:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել 2021 թվականին Եվրոպայի 2020 թվականի առաջնության Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականների խաղի ժամանակ (0:1):