«Վաղը Իջևանի դատարանում սկսվելու է Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը, առավոտյան gg-ով գնալու եմ Իջևան»․Հովհաննես Խուդոյան
Հասարակություն«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր անդամ Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վաղը ժամը` 12:00-ին, Իջևանի դատարանում սկսվելու է Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը, որի ընթացքում կքննարկվի նաև խափանման միջոցի փոփոխության հարցը։
Առավոտյան 9:30 gg-ով գնալու եմ Իջևան։
Երկու անձի հետս կտանեմ Իջևան, թե կուզեն` հետ կբերեմ, որ հասցնեն մասնակցել 18:30-ին Սրբազան պայքարի հավաքին, որի ընթացքը կդիտարկենք Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն-ՔԻԿՀ / ACPR-ի ընկերների հետ»։