Բերատավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի են ենթարկում ու նվաստացնում այդ օրվա հավաքի մասնակցի. Արման Թաթոյան (տեսանյութ)
ԻրավունքՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է.
«Բերատավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի են ենթարկում ու նվաստացնում այդ օրվա հավաքի մասնակցի: Սա քրեական պատժի ենթակա արարք է, սակայն այն կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ...Այս պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության ի՞նչ համակարգի մասին կարող է խոսք լինել: Սա նաև ժողովրդավարության մեխանիզմների ձախողում է` հանրության աչքում Ոստիկանությունը վարկաբեկելու, ոստիկանին մարդուն ծառայողից իշխանության ծառայողի վերածելու հաշվին»,- գրել է Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում։