Դեմ ենք տարածաշրջանի գործերին արտաքին խաղացողների միջամտությանը. Մոսկվան և Թեհրանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
ՀասարակությունԻրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին և ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Թեհրանում կայացած բանակցություններում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և դեմ են արտահայտվել տարածաշրջանի գործերում արտաքին խաղացողների միջամտությանը։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության դիվանագիտական վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը ես բացատրեցի Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ՝ նշելով Կովկասում որոշ արտատարածաշրջանային խաղացողների առկայության ապակայունացնող հետևանքները: Կովկասում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար անհրաժեշտ է ավելի մեծ համակարգում և համագործակցություն Իրանի, Ռուսաստանի և տարածաշրջանային այլ կառավարությունների միջև», ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:
Ինչպես նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ, Բաղերի Կանին ասել է, որ «կովկասյան տարածաշրջանի գործերին արտաքին միջամտության աճը պահանջում է ռազմավարական համակարգում և մշտական խորհրդատվություն Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև»: