Արարատի մարզպետի աշխատակազմը հերքել է Տիգրանաշենը դատարկելու վերաբերյալ լրատվամիջոցներից մեկի հրապարակումը
ՀասարակությունԱրարատի մարզպետի աշխատակազմը հերքել է լրատվամիջոցներից մեկի կողմից հրապարակված ապատեղեկատվությունը։
«Mediahub.am լրատվամիջոցում հրապարակված տեղեկատվությունը, համաձայն որի՝ «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն: Մասնավորապես, մարզպետի անունից բնակիչներին առաջարկվում է 12 մլն դրամ գումար մինչև օգոստոս տներն ազատելու համար» ամբողջությամբ ապատեղեկատվություն է։
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և սահմանային իրավիճակին առնչվող խուճապային տեղեկություններ հրապարակելուց»,- ասված է հաղորդագրության մեջ։