Նեթանյահուն ցրել է Իսրայելի ռազմական կաբինետը
ՔաղաքականԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախարարներին տեղեկացրել է ռազմական կաբինետի լուծարման մասին, որը ստեղծվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների հարձակումից հետո, գրում է Zakon.kz-ն։
Պատճառը ռազմական կաբինետի նախարար, Իսրայելի խորհրդարանի անդամ Բենի Գանցի հրաժարականն է, գրում է The Jerusalem Post-ը։
«Կաբինետը կոալիցիոն համաձայնության մեջ էր։ Հենց Գանցը հեռացավ, կաբինետի կարիքն այլևս չկա», - բացատրել է Նեթանյահուն:
Վարչապետը նաև ասել է, որ ռազմական նոր կառավարություն, որը բաղկացած կլինի կոալիցիոն կուսակցությունների առաջնորդներից, չի ձևավորվի։