Պուտինը կմեկնի Հյուսիսային Կորեա. Կրեմլ
Արտաքին ՔաղաքականՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-19-ը բարեկամական պետական այցով կգտնվի
Հյուսիսային Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի նախագահի բարեկամական պետական այցը ԿԺԴՀ կկայանա այդ երկրի Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հրավերով։
Իսկ հունիսի 19-20-ը նա կգտնվի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում: