Նոր թափ կտրվի փոխգործակցությանը․ ՀՀ նախագահը ելույթ է ունեցել հայ-ամերիկյան համաժողովում
ԱշխարհԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթով հանդես եկան Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովում․ մի միջոցառում, որը նպատակ ունի խթանել ու նոր թափ հաղորդել ՀՀ մարզերի ու համայնքների և ԱՄՆ նահանգների ու քաղաքների միջև ապակենտրոնացված փոխգործակցությանը։
Միջոցառմանը մասնակցում էին քաղաքային և նահանգային պաշտոնյաներ Միացյալ Նահանգներից և համայնքային ու մարզային պաշտոնյաներ Հայաստանից, որոնք քննարկեցին համայնքների, նահանգների ու մարզերի փոխգործակցության ամրապնդման լավագույն փորձն ու ընդհանուր նպատակները։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն և Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանը։