Թագուհի Թովմասյանը մեկնաբանել է, թե ինչու այսօր չի մասնակցել Աժ արտահերթ նիստին
ՔաղաքականԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է, թե ինչու այսօր չի մասնակցել Աժ արտահերթ նիստին
«Ես այսօր ֆիզիկապես չկարողացա մասնակցել ԱԺ նիստին, թեև իմ այդ գրանցումից բան չէր փոխվելու. հայրենիք հանձնող Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն վաղուց էր հայտարարել, որ նիստը տապալելու է: Միայն ընդիմության մասնակցությամբ նիստը չի կարող կայանալ:
Մեկ շաբաթ առաջ ստորագրել եմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ Փաշինյանի անվստահության ուղերձի նախագիծը և նիստը կյանքի կոչելու համար, բայց ԱԺ մեծամասնությունը տապալեց և տապալելու է բոլոր նիստերը և նախաձեռնությունները, որը Փաշինյանի իշխանության համար կարող է վտանգ լինել»,- նշել է պատգամավորը։
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ արտահերթ նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով։ Նախատեսվում էր քննարկել «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» հարցը։