ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարություն
ՏեսանյութերԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը, թե նման որոշում կայացնելը պաշտոնական Երևանի իրավասության դաշտում է։
«Սա Հայաստանի կառավարության որոշելիքն է, և մենք հարգում ենք դա։ Ոչինչ չենք տեսել, որը կվկայեր այն մասին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասի՝ ավելի խաղաղ և կայուն տարածաշրջան լինելուն»,- «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան արձագանքել են ԱՄՆ պետքարտուղարությունից։