Հորդորում ենք կասկածելի դրվագներ չփորձել փնտրել Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավարների կենսագրությունում. ՆԳՆ
ՀասարակությունՆերքին գործերի նախարարությունը հորդորում է մանիպուլացնող հրապարակումներով կասկածելի ինչ-որ դրվագներ չփորձել փնտրել կարևորագույն ծառայությունների՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավարների կենսագրություններում։
Բանն այն է, որ մամուլում հրապարակումներ են հայտնվել, ըստ որոնց՝ իբր ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի և Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանի կենսագրականներում որոշ տարեթվերի բացակայում են տվյալները, թե այդ ժամանակահատվածում նրանք ինչով են զբաղվել: