Մեքենան բախվել է սյանը և կողաշրջվել. վարորդը տեղափոխվել է բուժհաստատություն
Քաղաքական
Հունիսի 18-ին՝ ժամը 07:54-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի:
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանատուր թաղամասում «Լադա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը՝ վնասելով հեռախոսակապի մալուխներ և կողաշրջվել. առկա է վառելիքի արտահոսք:
Մինչ փրկարարներ կանչի վայր հասնելը՝ վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:
Փրկարարներները հոսանքազրկել են ավտոմեքենան, ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել վնասված մալուխները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը