Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն ստացել է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրների հավանությունը և աշնանը դառնալու է կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը։ Այս մասին հայտնում են նիդեռլանդական լրատվամիջոցները։
Ստոլտենբերգը ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ դաշինքում մոտ են Ռյուտեի թեկնածության համաձայնեցմանը: