Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին․ Սերգեյ Լեբեդև
ՀասարակությունՀայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին։ Այդ մասին TАСС-ին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Լեբեդևն ուշադրություն է հրավիրել Երևանում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ բարձր մակարդակով հայտարարություններին՝ նշելով, սակայն, որ Հայաստանը շարունակելու է իր փոխգործակցությունը ԱՊՀ և ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում․
«Եվ ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես էլ կլինի», - ընդգծել է նա։