Քաղշին կոմիտեից հանձնարարել են չշեղվել աղետի գոտում վերակառուցման ծրագրերի ժամանակացույցից
ՀասարակությունՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Վայոց ձոր մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։
Մասնավորապես՝ նա հետևել է Եղեգիսի միջնակարգ դպրոցի կառուցման և Շատինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերակառուցման ծրագրի ընթացքին, կատարել համապատասխան դիտողություններ և առաջարկություններ։
Ծրագրերն իրականացնող կազմակերպություններին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել ժամանակացույցից շեղումով ընթացող աշխատանքները բարեխղճորեն կատարելու և առաջիկայում ծրագիրն ավարտին հասցնելու համար՝ ընդգծելով, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու։