Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Արտակարգ ՊատահարՀունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին՝ գլխավորությամբ վերապատվելի Կիմ Ջոնգգոյի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ նման այցելությունները նպաստում են երկու ժողովուրդների փոխճանաչողությանը և միջմշակութային կապերի զորացմանը։
Իր հերթին վերապատվելի Կիմ Ջոնգգոն Նորին Սրբությանը տեղեկություններ է փոխանցել Հարավային Կորեայում Մեթոդիստ եկեղեցու գործունեության և տարբեր ոլորտներում իրականացվող առաքելության մասին։
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Հայ Եկեղեցու առաքելությանն ու միջեկեղեցական փոխհարաբերություններին։