Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում է Ալիևը՝ Հայաստանի նախկին ղեկավարների մասին․ «Բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է պատժվեն» «Ադրբեջանն իր սերնդին պատերազմի է պատրաստում»․ադրբեջանագետը՝ Հաջիևի հայտարարության մասին Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Արմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում ՊԵԿ․ 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2.3 տրլն դրամ հարկ և տուրք Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, երեխաներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել․ ԱՆ նախարար Արման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովը Շարմազանով․ 2018-ի հոկտեմբերի 2-ը կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օր Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է Հիքմեթ Հաջիև․ Ադրբեջանը վճռական է շարունակելու խաղաղության օրակարգը 

«Հրապարակ». Հանրաքվեով Փաշինյանը կփորձի հողատվության բեռը դնել ժողովրդի վրա

Սպորտ

«Հրապարակ» թերթը գրել է.

«Որ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխություն կարող է կատարվել բացառապես հանրաքվեով, գիտեն բոլորը ու շարունակ պնդում էին այդ մասին։ Հիմա ինքը՝ իշխանությունն է սկսել այդ մասին խոսել։ Փաշինյանը հասկանում է, որ Կիրանցով սկսված հողատվության գործընթացը, որին ինքն ու Ալիեւը «սահմանազատում» անունն են տվել, հեշտությամբ չի մարսելու։ Այդ պատճառով էլ Սյունիքում խոսեց հանրաքվեի հավանականության մասին՝ նպատակ ունենալով առաջիկայում սպասվող նոր միակողմանի զիջումների պատասխանատվությունը դնել ժողովրդի ուսերին եւ փորձել օրինականացնել հողատվության հաջորդ արարները։ «Կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»,- Շինուհայրում՝ Հայաստանի մակետը ձեռքին, համոզում էր նա։ 

«Եթե նա ժողովրդի կարծիքն իմանալ ցանկանար, հանրաքվեն կանցկացներ 2021թ․ դեկտեմբերին, երբ Շուռնուխի հատվածում Հայաստանի սահմանը փոխվեց, կամ հանրաքվե կանցկացներ ամբողջ պարագծով՝ ի՞նչ իմաստ ուներ Շուռնուխում ու Տավուշում տարածք հանձնել ու հետո խոսել հանրաքվեի մասին։ Այնպես որ, եթե ինքը ցանկանա հանրաքվե անցկացնել, դա կունենա մեկ պատճառ՝ պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա եւ ժողովրդին մանիպուլացնել խաղաղության մասին գեղեցիկ խոսքերով, որն իրականում հերթական անվերապահ կապիտուլյացիան է լինելու»,- ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատյանը՝ ընդգծելով, որ Շուռնուխում Փաշինյանն ալիեւյան GPS-ով մի անհասկանալի գիծ գծեց ու դա կոչեց պետական սահման, իսկ Տավուշում հողերի հանձնումն անվանում են սահմանի վերարտադրություն։ «Ո՞վ հորինեց այդ տերմինը, որտե՞ղ է այն ամրագրված եւ ինչո՞վ է տարբերվում սահմանազատումից։ Իշխանությունը պարտիզանի նման լռում է, բայց ակնհայտ է, որ ՀՀ տարածքից հող է տրվել թշնամուն, որն արդարացնելու համար ասում են, թե կադաստրային քարտեզներում սխալ է եղել»։ Խաչատրյանը կասկածներ ունի՝ թշնամին Հայաստանին նոր տարածքային զիջումներ է պարտադրում, որը փաթեթավորելու համար Փաշինյանը հանրաքվե է անցկացնելու եւ արդյունքը փաթաթելու է ժողովրդի վզին։ 
Հանրաքվե անցկացնելու հնարավորությունը չի բացառում նաեւ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, ում կարծիքով, հողերի հանձնումը կարող են փաթեթավորել նոր Սահմանադրության գաղափարի հետ, ինչն իրականում Ալիեւի նախապայմանն է՝ «նոր Սահմանադրություն, խաղաղություն» գաղափարի ներքո։ Ամեն բան, ըստ նրա, կախված է PR կամպանիայից։ «Հայաստանը նախկինում էլ է փորձ ունեցել՝ փոխելու Սահմանադրությունը երեւացող եւ չերեւացող մեխանիզմներով, եւ չի բացառվում, որ իշխանությունը կփորձի չերեւացող մեխանիզմներով իր համար ցանկալի արդյունք գրանցել, եթե գնա այդ քայլին»,- ասում է Բադալյանը։

Հանրաքվեի գաղափարին զուգահեռ, դաշտ է նետվում նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը, ընդդիմության՝ մանդատները վայր դնելու խայծով, ինչի մասին հատկապես սիրում է խոսել Ալեն Սիմոնյանը։ Մինչդեռ ՀՀ Սահմանադրությունն այդ սցենարի դեպքում ԱԺ լուծարում չի պարտադրում, եւ ՔՊ-ական մեծամասնությունը կարող է շարունակել գործունեությունն առանց ընդդիմադիր խմբակցությունների։ ԱԺ-ն արձակվում է, եթե ի վիճակի չի լինում վարչապետ ընտրել, եւ հավանություն չի տալիս կառավարության ծրագրին։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը չի կարծում, որ իշխանությունն իրականում արտահերթի գնալու ցանկություն ունի։ Ըստ նրա, դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե փողոցում մարդկանց բազմությունը հատի կրիտիկական նիշը։ Եթե, այդուհանդերձ, իշխանությունը տեղի տա չդադարող հանրային ճնշմանն ու որպես իրավիճակի հանգուցալուծում տեսնի արտահերթ ընտրությունների անցկացումը, ըստ Խաչատրյանի, պատկերացնել կարելի է, թե ինչ տեղի կունենա, եթե ընդդիմությունն ընտրական հանձնաժողովներում տեղեր չունենա։ Իսկ տեղերից կզրկվեն, եթե մանդատները վայր դնեն։ «Ցանկացած թիվ կնկարեն, հետո վեր կկենան ու կասեն՝ տեսա՞ք՝ ժողովուրդը մեզ սիրում է, շարժումը դրսից կազմակերպված էր։ Այնպես որ, իշխանությունը փորձում է օրակարգ փոխել՝ իշխանության ու Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դեմ պայքարն աղճատել, ձեւախեղել ու դարձնել խորհրդարանական ընդդիմության դեմ պայքար»,- ասում է նա։ Խաչատրյանը բացատրում է՝ իշխանական գործակալներն ու ինքը՝ իշխանությունը, անընդհատ շահարկում են ընդդիմության՝ մանդատները վայր դնելու հարցը, հասկանալով, թե ինչ կշահի իշխանությունը, եթե խորհրդարանում ընդդիմություն չլինի։ Սա պարզ մանիպուլյացիա է, եւ ովքեր այսօր պնդում են, որ ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները, ըստ Խաչատրյանի, գիտակցված, թե անգիտակցաբար, ջուր են լցում Փաշինյանի ջրաղացին։ Նոր ընտրությունները կարող են իրավիճակի հանգուցալուծում բերել բացառապես այն դեպքում, երբ որեւէ կողմի մոտ դրանց արդարության ու թափանցիկության մասով կասկածներ չլինեն, իսկ դրա առաջին նախապայմանն այն է, որ Փաշինյանը չլինի վարչապետի ԺՊ, ինչպես եղել է 2018 եւ 2021թթ․, երբ պահպանեց ու կիրառեց բոլոր վարչական լծակները։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ այս պահին իշխանությունը հակված չէ արտահերթ ընտրությունների, ավելին՝ դրանց անցկացման որոշումը կայացնում է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Արեւմուտքը։ «Արեւմուտքն այս պահի դրությամբ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում։ ՀՀ իշխանությունը՝ դատական, գործադիր եւ օրենսդիր, իրականացնում է արեւմտյան ծրագիրը, ուստի նոր իշխանություն ձեւավորելու խնդիր առայժմ նա չունի, առավել եւս, վերջին մի քանի օրերին իր աջակցությունն է հայտնել ՀՀ իշխանություններին»,- կարծում է քաղտեխնոլոգը, միեւնույն ժամանակ նկատում, որ ենթադրյալ արտահերթ ընտրությունների պարագայում խնդիր կունենա թե՛ իշխանությունը, որի վարկանիշը շարունակաբար անկում է ապրում, թե՛ ընդդիմությունը, հաշվի առնելով նաեւ այն իրողությունը, որ ընտրությունների ժամանակ այլ գործոններ եւս աշխատում են։ 

«Մասնավորապես, թե ինչ լրատվամիջոց է նայում ընտրազանգվածը, հատկապես՝ Երեւանից դուրս, որովհետեւ, եթե Երեւանի ներսում ինչ-որ չափով կան ԶԼՄ-ներ, որոնք բազմազանություն են ապահովում, ապա Երեւանից դուրս մարդիկ ստիպված են Հանրային նայել, որն իշխանության ուղիղ ազդեցության ներքո է։ Մյուս կողմից, ընդդիմությունը մարզերում աշխատանք չի կատարել՝ իր վարկանիշը բարձր պահելու համար, ուստի հնարավոր ընտրությունների ժամանակ ՔՊ-ն գուցե չի ունենա բարձր վարկանիշ, բայց քանի որ Հայաստանի լրատվական-քաղաքական դաշտի մեծ մասի վրա ԱՄՆ-ն ազդեցություն ունի, ամենայն հավանականությամբ, հենց Արեւմուտքի կողմից վերահսկվող քաղաքական ուժ կլինի»,- ասում է Արմեն Բադալյանը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում էԱլիևը՝ Հայաստանի նախկին ղեկավարների մասին․ «Բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է պատժվեն» «Ադրբեջանն իր սերնդին պատերազմի է պատրաստում»․ադրբեջանագետը՝ Հաջիևի հայտարարության մասինCNN-ը տեղեկացել է Թրամփի փեսայի՝ Իսրայելում զենքի ներդրումներին մասնակցության մասին Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԱրմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակՓաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցումՊԵԿ․ 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2.3 տրլն դրամ հարկ և տուրքԱՄՆ-ը և Հնդկաստանը գտնվում են առևտրային համաձայնագրի շուրջ համաձայնության վերջին փուլում Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, երեխաներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել․ ԱՆ նախարարԱրման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովըՇարմազանով․ 2018-ի հոկտեմբերի 2-ը կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օրՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն էՀիքմեթ Հաջիև․ Ադրբեջանը վճռական է շարունակելու խաղաղության օրակարգըՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ստուգայց է կատարել զորամասերից մեկում«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը «Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ «Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու «Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է «Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը «Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապում
Ամենադիտված